Posted in Ճամփորդություն, Կամավորական աշխատանք

Նոյեմբերիկ. Ուսումնական ճամփորդություն Բուսաբանական այգի

Նպատակը՝

  • Կոմիտասյան օրերի ամփոփում
  • Աշնանային դիտարկումներ,տերևներով տեխնոլոգիական աշխատանք
  • Աշնանային թափառումներ
  • Այցելություն Բուսաբանական այգում գտնվող ջրաշուշանների ջերմատուն

Խնդիրները՝

  • ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
  • կարողանալ օգտվել քարտեզից.
  • պահպանել հիգիենայի կանոնները, մաքրել շրջակա տարածքը.
  • ստանալ որոշ բնագիտական-ճանաչողական տեղեկություններ (ճանաչել ու տարբերել ծառ, թուփ, սաղարթ, տերև, ճյուղ…. հասկացությունները).
  • բանավոր խոսքի զարգացում.
  • դիտարկելու, համեմատություններ անելու հմտությունների զարգացում.
  • ստեղծագործական մտքի զարգացում

Անհրաժեշտ պարագաներ՝

Տաք հագուստ, անձրևապաշտպան բաճկոն, գլխարկ, բրդուճներ, ջուր, սոսինձ,թղթեր։

Շրջակա միջավայրի մաքրման աշխատանքների համար անհրաժեշտ պարագաներ՝ աղբի տոպրակներ, ձեռնոցներ։

Ճամփորդության նկարագրություն

Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, խմբերով կազմում են ճամփորդական կանոններ, այնուհետև ուսումնասիրում ենք քարտեզը, գտնում ենք Բուսաբանակամ այգին: Դրանից հետո զրուցում ենք անտառի, ծառերի մասին մտագրոհով մեթոդով ասում ենք բառեր, որոնք կապ ունեն ծառի հետ, զրուցում ենք ծառերի կառուցվածքի մասին (բուն, փչակ, սաղարթ, տերև, ճյուղ), թվարկում ենք ծառերի անվանումները, որից հետո բաժանվում են խմբերի ու ասում ենք ծանոթ ծառերի անուններ։Կատարում ենք Կոմիտասի երգացանկից մեզ ծանոթ երգերը:

Ճամփորդության ընթացք`

  1. Շրջակա տարածքի ուսումնասիրություն
  2. Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
  3. Քայլարշավ դեպի այգի
  4. Նախաճաշ
  5. Կոմիտասյան երգերի կատարում
  6. Ծառերի, թփերի դիտարկում
  7. Տեխնոլոգիական աշխատանք

Հետևում ենք, թե որ ժամին ենք դուրս եկել դպրոցից, ինչքան ժամանակում ենք տեղ հասել, քանի կիլոմետր ճանապարհ ենք անցել, համեմատում ենք քարտեզի տվյալների հետ:

Ուսումնասիրելու ենք ծառերը, փորձելու ենք գտնել մեզ ծանոթ տեսակներ։ Իրականացնելու ենք բացօթյա ընթերցանություն, տեխնոլոգիական աշխատանք: Նախատեսում ենք Բուսաբանական այգուց հավաքել կաղիններ ու տերևներ, որպեսզի աշնանային կոլաժներ պատրաստենք:

Ակնկալվող արդյունքները

Ունենալ կոմիտասյան երգերի ռադիոպատում , աշխատանքների ցուցահանդես դասվարի բլոգում, թփերի տեսակների մասին ճանաչողական նյութերի փաթեթի ստեղծում :

Օրը ՝ Նոյեմբերի 8

Վայրը ՝ Բուսաբանական այգի

Մասնակիցները՝

Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ

Արդյունքը՝

Ճամփորդները

Թողնել մեկնաբանություն